Հայտնի է Լատվիա-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
ՍպորտՈւԵՖԱ Ազգերի լիգայի 6-րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հանդիպեց Լատվիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ WhoScored-ի։ Նա ստացել է 8․2 գնահատական։
Երկրորդն այս ցուցանիշով Էդուարդ Սպերցյանն է՝ 7․6 գնահատականով, երրորդը՝ Սերգեյ Մուրադյանը 7․2 գնահատականով։
Աղբյուրը՝ Armsport.am: