ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս հրաժարական է տվել
ՔաղաքականՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն հրաժարական է տվել։ Տեղեկությունը Euromedia24.com-ի հետ զրույցում հաստատաեցին մեր աղբյուրները։
Քիչ անց նախարարությունը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկուոյւններ տարածվեցին, որ վարչաետ Նիկոլ Փաշինյանն ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Լուսաբացին սկսվեց հրաժարականների շքերթը։ Առաջին պաշտոնյան, ով հայտարարեց հրաժարականի մասին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որին հետևեց նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականը։
Ավելի ուշ Փաշինյանը գրառում կատարեց՝ նշելով, որ ինքն է պահանջել հրաժարականների դիմումներ պաշտոնյաներից՝ չնշելով սակայն որևէ նախարարի կամ որևէ ուժային կառուցի ղեկավարի անունը, իսկ սա նշանակում է, որ առնվազն ՆԻկոլ Փաինյանն իրեն փորձեց երաշխավորել հնարավոր նոր զարգացումներից, սա մեծ հաշվով արվել է՝ ցուց տալու համար որ ինքն է որոշումներ ընդունել, այլ ոչ թե իրեն են իր նախարարները կանգնեցրել փաստի առաջ։
Սոնա Հարությունյան