Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել. ՆԳՆ մամուլի քարտուղար
ՔաղաքականՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը Euromedia24.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Լուսաբացին սկսվեց հրաժարականների շքերթը։ Առաջին պաշտոնյան, ով հայտարարեց հրաժարականի մասին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որին հետևեց նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականը։ Ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Ավելի ուշ Փաշինյանը գրառում կատարեց՝ նշելով, որ ինքն է պահանջել հրաժարականների դիմումներ պաշտոնյաներից՝ չնշելով սակայն որևէ նախարարի կամ որևէ ուժային կառուցի ղեկավարի անունը, իսկ սա նշանակում է, որ առնվազն ՆԻկոլ Փաինյանն իրեն փորձեց երաշխավորել հնարավոր նոր զարգացումներից, սա մեծ հաշվով արվել է՝ ցուց տալու համար որ ինքն է որոշումներ ընդունել, այլ ոչ թե իրեն են իր նախարարները կանգնեցրել փաստի առաջ։
Սոնա Հարությունյան