Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՀՀ նախագահի ուղերձը
Քաղաքական
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք համագործակցության օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու