Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՏԿԵ նախարարի խորհրդականը
ՔաղաքականՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության տեղեկության հաստատվելուն պես աշխատանքից ազատման դիմում է գրել նաև նրա խորհրդական Արամ Մելքոնյանը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ՏԿԵՆ–ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բարձրաստիճան վեց պաշտոնյա, այդ թվում՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։