Փաշինյանը Վատիկանում ծաղիկներ է խոնարհել Լուսավորչի և Նարեկացու արձանների մոտ (լուսանկարներ)
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ: