Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 67-ամյա Հովհաննես Կապլանյանի վարած «Kia» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Շեկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկներն ազդարարող ցուցանակին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, «Kia»-ի վարորդը տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: