Դեբեդ և Աղստև գետերի ափերի ամրացման նպատակով նախատեսված գումարի չափը դեռ հաստատված չէ
ՀասարակությունՏավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը հարցում է ուղղել՝ 2025 թվականի պետբյուջեով նախատեսվա՞ծ են Դեբեդ, Աղստը գետերի ափերի ամրացման աշխատանքներ, եթե այո, որքա՞ն գումար է նախատեսված այդ նպատակով։ Մարզպետարանից պատասխանել են․ «Դեբեդ և Աղստև գետերի ափերի ամրացման նպատակով նախատեսված գումարի չափը դեռևս հաստատված չէ»:
«Այս տարվա մայիսի 27-ի ջրհեղեղը Լոռու և Տավուշի մարզերում 4 մարդու զոհվելու, նյութական մեծ վնասների պատճառ եղավ։ Փոխանակ Դեբեդ, Աղստև գետի ափերը հրատապ կերպով ամրացնեք, սպասո՞ւմ եք նոր ջրհեղեղի»,- նշել է լրագրողը։