Ռուսաստանում ատամներով երեխա է լույս աշխարհ եկել (լուսանկար)
ԱյլՌուսաստանում բժիշկները հայտնել են յուրահատուկ նորածնի մասին, ով ծնվել է երկու ատամով, հայտնում է Lenta.ru–ն։
Բժիշկների խոսքով՝ իրենք անմիջապես նկատել են, որ տղան արդեն բերանում երկու ստորին ատամ ունի։ Երեխայի քաշը ծննդյան պահին եղել է 3200 գրամ, հասակը` 50 սանտիմետր։
«Հղիությունն անցել է բնականոն հունով, ծննդաբերությունը եղել է բնական և ժամանակին։ Երեխան առողջ է ծնվել և ընդամենը մի փոքր առաջ է անցել իր հասակակիցներից»,- կիսվել է հիվանդանոցի գինեկոլոգ Յուլիա Յացևիչը: