Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի ներմուծումն ավելի քան 7 անգամ աճել է
Հրապարակումներ2024 թվականի սկզբից Ռուսաստան կարտոֆիլի ներմուծումը Հայաստանից աճել է ավելի քան յոթ անգամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»–ից։
«Այս տարվա ընթացքում կարտոֆիլի ներմուծման ծավալը Բելառուսից ավելացել է 60,8%-ով (2024 թվականին՝ 168,5 հազար տոննա), Չինաստանից՝ ավելի քան երեք անգամ (2024 թվականին՝ 40 հազար տոննա), իսկ Հայաստանից՝ ավելի քան յոթ անգամ (2024 թվականին՝ 10,8 հազար տոննա)»,-ասված է հաղորդագրության մեջ։