Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Նման անհարգալից վերաբերմունքը ազդում է և՛ բանակի, և՛ հայի հեղինակության վրա․ ըմբիշները՝ Բանակայինների ԱԱ-ից դուրս մնալու մասին

Սպորտ

Նոյեմբերի 18-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 40 երկիր, այդ թվում և Թուրքիան։ Սակայն, Հայաստանն առաջնությանը չի մասնակցի ուժեղագույն կազմով։

Այս խնդրին սոցցանցերում անդրադարձել են աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Թադեւոսյանը և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը։

«Ցանկացած իրավիճակում երկրի շահերը գերադասելի են՝ սա թիմի անունից ասում եմ որպես հայ զինվոր եւ մարզիկ: Նոյեմբերի 20-24-ը Երեւանում անցկացվելու է բանակայինների աշխարհի առաջնությունը, որին չեն մասնակցելու թիմի լավագույն արդյունքները գրանցած եւ իրենց քաշային կարգերում առաջատար մարզիկները: Խնդրի որոշման պատճառները անհայտ են, չի տրվել որեւէ հստակ բացատրություն: Նման վերաբերմունքը բացասաբար ազդեցություն ունի ոչ միայն թիմի, այլեւ բանակի, սպորտի եւ ամբողջ երկրի վարկանիշի վրա:

Հարգելի լրագրողներ, ցավոք այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ եւս չեն տրամադրել որեւէ հստակ բացատրություն կամ տեղեկություններ այս իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Արման Անդրեասյանը:

«Հարգելի հայրենակիցներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ. խոսում ենք ոչ միայն որպես հայ, այլ նաեւ զինվորներ եւ մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլեւ մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում ներկայացնելու միջոց:

Նոյեմբերի 20-24-ը Երեւանում անցկացվելու է բանակայինների աշխարհի առաջնությունը: Ցավոք, մեր թիմը չի մասնակցի ուժեղագույն կազմով: Այս որոշման պատճառները մեզ համար նույնպես անորոշ են, քանի որ որեւէ հստակ մեկնաբանություն եւ բացատրություն չի տրվել: Նման իրավիճակները բացասաբար են ազդում ոչ միայն մեր թիմի վրա, այլեւ բանակի, սպորտի եւ մեր երկրի ընդհանուր հեղինակությանը: Ավելին՝ դրանք կասկածի տակ են դնում մեր պատրաստակամությունը՝ աջակցելու եւ բարձրացնելու հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում:

Այս պահին չենք կարող պատասխանել լրացուցիչ հարցերին, քանի որ չունենք լրացուցիչ տեղեկություններ»,- գրել է Վազգեն Թեւանյանը:

«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը մեր թիմը պատրաստվում է ներկայանալ ոչ լիարժեք կազմով, որի պատճառը չգիտենք ոչ մեկս: Մեր թիմը պատրաստ է եղել երկրի պատիվը բարձր պահել ու պատրաստ է, բայց այդ հարցում մեզ աջակցության փոխարեն անորոշություն են մատուցում»,- գրել է Կնյազ Իբոյանը:

«Մենք նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հետո Հայաստանի ըմբշամարտի թիմի անդամ եւ այս տարվա օգոստոսի 19-ից նաեւ ԶՈՒ-ի անդամ: Մեր ամբողջական թիմը համալրված պատրաստ է եղել երկրի պատիվը բարձր պահել: Ցավոք, դեռեւս անհայտ պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմը չի մասնակցելու մոտ օրերս Երեւանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը: Նման անհարգալից մոտեցումը ազդում է եւ բանակի, եւ սպորտի, եւ առհասարակ հայի հեղինակության վրա»,- գրել է Մանվել Խնձրցյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված