Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու հերթական նիստին ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները։
«Նախագծով նախատեսվում է մասնավորապես՝ մինչև 7 տարեկան երեխաների համար անվճար երթևեկության հնարավորություն, դպրոցականների համար` 8-17 տարեկանների համար՝ 20 տոկոսով ավելի մատչելի, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկներին՝ նույն տարիքային խմբում` անվճար, թոշակառուներին՝ 30 տոկոս, ուսանողներին՝ 15 տոկոս, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող խմբին՝ անվճար, մանկատներում և ծերանոցներում գտնվողներին՝ անվճար, փարոսի շահառուներին՝ 20 տոկոս»,-նշել է Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։