Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
ՍպորտՆոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։
Նա նշեց, որ ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների հրավերներն ուղարկվում են ոչ թե կազմակերպիչ երկրի կողմից, այլ Խորհրդի կողմից և չի կարող որևէ երկրի հրավեր չուղարկվել․ «Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասաց Դաավթյանը։