Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
ՍպորտՉեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնությունում Յուրի Սաքունցը հաղթել է թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին:
Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չի կարողացել շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարել է տեխնիկական նոկաուտ:
Իր հաղթանակը Յուրի Սաքունցը նվիրել է լեգենդար հայ մարտական «Արաբո» ջոկատի անձնվեր զինվորներին և ամբողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով ազգային միասնության և հայրենիքի նկատմամբ հոգատարության կարևորությունը:
Յուրի Սաքունցի նվաճումների շարքում են ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնի, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, ձեռնամարտի աշխարհի չեմպիոնի և ուժային պայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները:
Յուրիի ութ նվաճում Գինեսի գրքում են գրանցվել: