Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը. Վիկա Մարտիրոսյան
Ժամանց«Ովքեր Նանուլին չեն ճանաչում ու իրեն գիտեմ միայն տեսահոլովակներով, բոլորի ռեակցիաները սկզբում ուրիշ է: Սպասում են, որ մի շփացած աղջիկ է գալու, շատ ինքնավստահ մեկը և այլն:
Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում:
Մեր ընտանիքում դա գլխավոր կետերից մեկն է, որ մարդ պետք է լինի համեստ: Դու չպետք է խոսես քո մասին, քո մասին պետք է խոսեն: Դա մեր կարգախոսն է: Դա նաև իմ պահանջկոտության ու խստության արդյունքն է: Ինձ հետ էլ են այդպես եղել: Ես տղայիս հանդեպ էլ եմ այդպես»,- Tert.am Life–ի փոխանցմամբ՝ «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է պարուհի Վիկա Մարտիրոսյանը:
Խոսելով ընկերության մասին՝ նա նշել է, որ երբեք չի կարող շփվել այնպիսի մարդու հետ, ով իր հետ ընկերություն է անում ինչ-որ մի բանի համար: