Նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը
ՔաղաքականՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե Ղազարյանին ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»։
Մեկ այլ հրամանագրով՝
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գնել Սանոսյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»։