Բոլոր ազատված պաշտոնյաները մեր ընկերներն են, միասին ճանապարհ ենք անցել. Փամբուխչյան
Քաղաքական«Գործադիր տեղափոխվելու առաջարկ ստացե՞լ եք»,– նման հարց լրագրողն ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով կտրուկ պատասխանեց՝ «Ո՛չ»։
Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին, Փամբուխչյանը նշեց․ «Կարծում եմ՝ ստանդարտ քաղական պրոցես է և պետք չէ անձնավորել մարդկանց։ Բոլոր ազատված գործընկերները նաև մեր ընկերներն են, իրար հետ ճանապարհ ենք անցել։
Նա նշեց նաև, որ չգիտի՝ որքանով է ճիշտ Փաշինյանի՝ պաշտոնյաններին աշխատանքից ազատելու որոշումը։
Հարցին՝ արդյոք ի՞նքն էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին բարձրաձայնել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, փոխքաղաքապետը ասաց, որ՝ ոչ․ «Վարչության նիստում տարբեր հարցեր քննարկում ենք տարբեր գործընկերներից, ես անհատապես ու անձնապես որևէ խնդիր չունեմ Անդրանիկ Քոչարյանի հետ»։