ՔՊ-ն Աղազարյանի և Զեյնալյանի հարցով այսօր նիստ կանցկացնի․ ԶԼՄ
Քաղաքական24News-ի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է անելու։ Օրակարգում, ինչպես կայքին հայտնել են, ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կարգապահական վարույթների քննություն է։
Նշենք, որ այսօր Աժ-ում ընթանում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներ, որին չի մասնակցում նույն հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: