Զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների տրանսպորտի ուղեվարձն անվճար կլինի
ՀասարակությունԵրևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկում է արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամների համար ներհամայնքային և ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար՝ որպես համայնքի կողմից տվյալ ընտանիքներին մատուցվող նվազագույն աջակցություն:
Նախագիծն ընդունվեց 54 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: