Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1 մլն դրամ կստանան՝ որպես աջակցություն
ՀասարակությունԵրևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան որպես աջակցություն։ Նման որոշում կայացվեց Երևանի ավագանու նիստում։
Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության անդամներ Դիանա Քերոբյանը և Նատալյա Սինորյանը։ Նպատակն է խթանել Երևանի բնակիչների երկարակեցությունը։
Շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնք 100-ամյակը լրանալու պահին վերջին 5 տարին Երևան քաղաքում պաշտոնապես հաշվառված են եղել։ Դրամական աջակցությունը տրամադրվում է նույն եղանակով, որով տրամադրվում է տվյալ շահառուի թոշակը (անկանխիկ եղանակով շահառուի թոշակային քարտին կամ «Հայփոստի» ծառայության միջոցով)։ Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չկա: