ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ ինչու հայտնի ըմբիշները չեն մասնակցում ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
ՍպորտԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու ուժեղագույն ըմբիշները չեն ընգրկվել ոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը մասնակցող Հայաստանի թիմերում։
Նրա խոսքով՝ «առաջնությունն ունի հստակ ընթացակարգ ու կանոններ, որոնց պետք է խստորեն հետևել»:
«Մեր թիմերը կազմված են դրանց խստիվ պահպանմամբ, և սա է պատճառը, որ ըմբիշները ներառնված չեն հավաքականի կազմում: Վերջին հաշվով, սա ԶՈւ-ի ֆիզիկական կարողությունների ցուցադրման և դրանց բարելավմանն ուղղված առաջնություններ են, ու կարծում եմ, պետք է ճիշտ ծառայեն այդ նպատակին:
Քանի որ հաղորդակցության գործընթացն անմիջականորեն ԿԳՄՍՆ-ն չի իրականացրել, այլ ՊՆ գործընկերները, ես շատ մանրամասներ չեմ կարող փոխանցել, իհարկե, հասկանում եմ մեր մարզիկներին, նրանց ցանկությունն է ամեն կերպ մասնակցել բոլոր այն մրցաշարերին, որոնք Հայաստանի մասնակցությունն են պահանջում, և դա շատ գնահատելի է, բայց ընթացակարգերն ու կանոններն ավելի կարևոր են: Մենք պետք է ապահովենք համապատասխան միջազգային ստանդարտի առաջնություն մեր երկրում և դա անելու ենք»,- ասել Անդրեասյանը: