Բրազիլացի հաղորդավարուհին Ջո Բայդենին «Բեն Լադեն» է անվանել (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլացի հաղորդավարուհին, մեկնաբանելով Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «Բեն Լադեն» է անվանել:
«Պաշտոնական լուսանկարների շարք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և մեղմ ձեռքսեղմում Միացյալ Նահանգներից Բեն Լադենի հետ»,- ասել է հաղորդավարուհի և լրագրող Անա Մարիա Բրագան G20 գագաթնաժողովից ուղիղ հեռարձակման ժամանակ։
Գործընկերը ուղղել է լրագրողին, որից հետո ծիծաղել են՝ դժգոհելով վաղ հեռարձակումների դժվարություններից։