Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն. հայ ըմբիշներից ովքեր են եզրափակչում
Սպորտ
Երևանում մեկնարկել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը: Առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները՝


Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն ու հաղթանակներ մաղթելով մարզիկներին:






















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)