Դավիթ Խուդաթյանը ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից
ՔաղաքականԿառավարության նոյեմբերի 20-ի որոշմամբ Դավիթ Խուդաթյանը ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։