Բժիշկը պատմել է, թե ինչպես ճիշտ լվանալ ներքնազգեստը
ԱյլԱնգլիացի բժիշկը պատմել է, թե ինչպես ճիշտ լվանալ ներքնազգեստը, որպեսզի դրանց վրա բակտերիաներ չմնան, գրում է Mirror-ը։
Բժիշկ Լիզա Աքերլին սոցցանցերի հետևորդներին հայտնել է, որ եթե լվացքի մեքենան որոշակի ջերմաստիճանի վրա չի դրված՝ մանրէները կպչելու են ներքնազգեստին և լվացքից հետո այնքան էլ թարմ չեն լինելու:
«Երբ խոսքը վերաբերում է վարտիքին, 60 աստիճանից ցածր ջերմաստիճանը չի ազատի բակտերիայից», - զգուշացրել է նա:
Բժիշկը նաև խորհուրդ է տվել լվացքները չդնել սրբիչների հետ, եթե լվացումը կատարվում է ցածր ջերմաստիճանում, քանի որ այս դեպքում մանրէները կարող են տեղից տեղ «ցատկել»։
Մասնագետը նրան առաջարկել է խնդրի լուծում. նա խորհուրդ է տվել ավելացնել լվացքի ախտահանիչ միջոց լվացքի մեքենայի մեջ և լվանալ իրերը ամենաբարձր թույլատրելի ջերմաստիճանում:
«Այս կերպ կարող եք պահպանել ձեր ներքնազգեստի հիգիենան և խուսափել տհաճ անակնկալներից», - հավելել է Աքերլին: