ԱՄՆ-ում քահանային կարգալույծ են արել փոփ երգչուհու պատճառով
ԺամանցԱՄՆ-ում քահանային, որը փոփ երգչուհուն թույլ էր տվել եկեղեցում տեսահոլովակ նկարահանել, կարգալույծ են արել, գրում է Metro-ն։
Բրուքլինից քահանա Ջեյմի Ջիգանտիելոն հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ թույլատրել է օգտագործել Ուիլյամսբուրգում Սուրբ Աստվածածին Մարիամ կաթոլիկ եկեղեցին Սաբրինա Քարփենթերի տեսահոլովակի նկարահանման համար:
Դեպքը հանգեցրել է հետաքննության, որը նաև բացահայտել է ֆինանսական խարդախությունը, որի հետ կապ է ունեցել նաև քահանան: Բրուքլինի թեմի եպիսկոպոս Ռոբերտ Բրենանը հայտարարել է Ջիգանտիելլոյի հեռացման մասին՝ վկայակոչելով եկեղեցու միջոցներից 1,9 միլիոն դոլար չարտոնված փոխանցումները մի պաշտոնյայի, ով նախկինում մեղադրվել է կոռուպցիայի մեջ: