Մեսսին պատմական ցուցանիշ է կրկնել, Լաուտարո Մարտինեսը հավասարվել է Մարադոնային
ՍպորտԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և հարձակվող Լաուտարո Մարտինեսը Պերուի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հերթական տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ են գրանցել: Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ գոլային փոխանցումն է կատարել և կրկնել է ազգային թիմերում պատմական ռեկորդը:
Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն էլ 35-րդ գոլն է խփել և հավաքականում խփած գոլերի քանակով հավասարվել է լեգենդար Դիեգո Մարադոնային:
Ազգային թիմում 58 ասիսիտ էր կատարել նաև ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լենդոն Դոնովանը: