Շոլցը մերժել է Կիևին
ՀրապարակումներԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին հայտարարել է, որ Taurus թևավոր հրթիռներ չի մատակարարի Ուկրաինային և մերժել է այն գաղափարը, որ թույլ տա գերմանական արտադրության զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, այս մասին, Euromedia24.com-ի փոխանցմամբ, գրում է DW.com-ը:
Շոլցը պարզաբանել է, որ Taurus հրթիռների մատակարարումը, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 500 կմ հեռավորության վրա, Բեռլինին ուղղակի պատասխանատվություն կդնի դրանց օգտագործման համար:
«Դա այն է, ինչ ես չեմ կարող և չեմ անի»,- ընդգծել Է կանցլերը: