Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Այդ մասին հայտնում է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ:
Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր:
Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս որակյալ և թափանցիկ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: