Ինչ են քննարկել Փաշինյանն ու Թրամփը․ նոր մանրամասներ (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՀանրային հ/ը - Նոյեմբերի 16-ին Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ էիք հեռախոսազրույց ունեցել, հաղորդագրությունը շատ հակիրճ էր, եթե կարելի է, հնարավոր է բացել՝ ինչի՞ց եք խոսել, որովհետև Միացյալ Նահանգների ընտրությունը խիստ կապվում էր տարածաշրջանի հետագա զարգացումների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ նորից իմ մասով ներկայացնել, չնայած նախագահ Թրամփը նույնպես հետաքրքրված էր այդ թեմայով: Գիտեք, որ իմ վարչապետության շրջանը որոշակի համընկել է նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման հետ, հետո Միացյալ Նահանգներում նախագահ է փոխվել, իմ հիմնական խնդիրն էր ներկայացնել, թե այս ընթացքում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ինչ զարգացումներ են տեղի ունեցել և խաղաղության գործընթացում, տարածաշրջանում ինչ զարգացումներ են տեղի ունեցել: Եթե կարճ, կարող ենք ասել, որ, ըստ էության, հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ էր: