Daily Mail-ը հաշվարկել է, թե ռուսական «Օրեշնիկը» որքան ժամանակում կհասնի Եվրոպա (լուսանկար)
ՀրապարակումներԲրիտանական Daily Mail-ը ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունից հետո հաշվարկել է, թե «Օրեշնիկ» հրթիռային համալիրը որքան ժամանակում կհասնի Եվրոպա։
Պարբերականը հաշվարկել է, որ Կապուստին Յար զորավարժարանից արձակվելուց հետո «Օրեշնիկը» կարող է Լոնդոն հասնել 16-17 րոպեում, Փարիզ՝ 15-16 րոպեում, Բեռլին՝ 11-12 րոպեում:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն էր անցկացրել ՌԴ պաշտպանության նախարարության, ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարության և հրթիռներ մշակողների հետ։
«Ձեռք բերված արդյունքները և «Օրեշնիկի» մշակման արագությունը հպարտություն և հիացմունք են առաջացնում», – ասել էր ՌԴ նախագահը։
Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը կշարունակի «Օրեշնիկ» համալիրի փորձարկումները։