ՔՊ-ական պատգամավորները խուսափում են մեկնաբանել վարչապետի` «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորները խուսափում են գնահատական տալ Նիկոլ Փաշինյանին կամ չեն համարձակվում մեկնաբանել նրա արած` հատկապես «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի միջեւ հավասարության մասին ձևակերպումը։
Տասնյակ պատգամավորների հետ փորձեցինք կապ հաստատել` կա՛մ հրաժարվում են, կա՛մ անջատված է ՔՊ-ականների հեռախոսները։ Զարուհի Բաթոյանը և Սարգիս Խանդանյանը, պատասխանելով մեր զանգին, հրաժարվեցին խոսել, իսկ Հովիկ Աղազարյանը, որ դեռևս օդում է թողնում իր քաղաքական առաջնորդի խնդրանքը և արդեն 4 օր է՝ հրաժարվում է վայր դնել մանդատը, ուղղակի ասաց, որ իր ասելիքը կհայտնի երկուշաբթի։