Բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկների փնթի ու ոչ գրագետ աշխատանքի արդյունքում երթևեկությունը նշված վայրում մի քանի ժամ վերածվել էր «աջափսանդալի»:
2 պարեկ չէին տիրապետում՝ ինչպես երթևեկությունը կարգավորեին, ինչի համար էլ որոշ վարորդներ իրար չզիջելով փորձում էին հատել ճանապարհը, իսկ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը մի քանի կմ հեռու է ճանապարհի երթևեկությունը կարգավորելու գործերից, ինչի համար էլ վարորդները քաղցր խոսքեր էին ուղղում պարեկային ծառայության հասցեին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: