Նարեկ Բավեյանի անկեղծ խոստովանությունն`առաջին կնոջից բաժանվելու պատճառների մասին
Ժամանց«Խոստովանություն» հաղորդման շրջանակներում երգիչ Նարեկ Բավեյանը խոսել է իր առաջին կնոջ, նրա հետ համատեղ կյանքի ու իրենց ամուսնալուծության պատճառների մասին:
«Իմ կյանքում առաջին ամուսնությունը չի ստացվել` կենցաղային հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով: Ես չեմ կարող դժգոհել իմ առաջին ընտրյալից, նրա մեջ մարդկային, բարոյականության և պարկեշտության որևէ բիծ չկա: Նա հրաշալի մարդ է եղել, պարզապես եղել են հարցեր, որոնց շուրջ ընդհանուր եզրեր չենք գտել»,– անկեղծացել է Նարեկը:
«Կենցաղն, ամեն դեպքում, ջրի երես է բարձրացնում հարցեր, որոնք ընկերության շրջանում չես տեսնում: Երբ այդ հարցերը ջրի երես դուրս եկան, մենք չհաղթահարեցինք»,- խոստովանել է երգիչը:
Նարեկը նաև նշել է, որ իր երկրորդ կինը բալետի պարուհի է։
«Ես շնորհակալ եմ իմ կնոջը, առաջին հերթին իմ 2 հրաշք բալիկների համար: Ես սիրում եմ և՛ իմ կնոջը, և՛ իմ բալիկներին: Ես շատ սիրում եմ իմ ընտանիքը»,– նշել է նա: