Իլոն Մասկը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը
ՀրապարակումներԱմերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կրկին դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը՝ գերազանցելով 2021 թվականի իր սեփական համաշխարհային ռեկորդը։ Այս տեղեկությունը հայտնել է Bloomberg-ը՝ թարմացնելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։
Մասկի կարողությունը ներկայումս գնահատվում է 348 միլիարդ դոլար: Ավելին՝ 2021 թվականի նոյեմբերին Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրն ուներ 340 միլիարդ դոլար ընդհանուր կապիտալ։
Բացի այդ, Իլոն Մասկը զգալիորեն առաջ է անցել մյուս միլիարդատերերից։ Այսպիսով, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը, ով զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը, այժմ կազմում է 219 մլրդ դոլար։