Քիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել համացանցում վատ ֆոտոշոփի համար (լուսանկարներ)
ԺամանցՀամացանցի օգտատերերը ծաղրել են ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ նրա նոր լուսանկարներում ծիծաղելի ֆոտոշոփի համար։ Համապատասխան հրապարակումն ու մեկնաբանությունները հայտնվել են Reddit հարթակում։
Օգտատերերը ուշադրություն են դարձրել 44-ամյա գործարար կնոջ լուսանկարին, որում նա կորսետային սպիտակ պիջակով է, կիպ կիսաշրջազգեստով, կարմիր ցանցավոր զուգագուլպաներով և կաշվե կոշիկներով։ Նա կեցվածք է ընդունել հայելու առաջ՝ ձեռքը պատին դրած։
Օգտատերերի կարծիքով՝ գործարար կինը չափից շատ է օգտագործել ռետուշի գործիքները։ «Նա մոռացել է ֆոտոշոփ անել իրեն հայելու մեջ», «Հայելին չի ստում», «Նրա հետույքն այստեղ այնքան մեծ է։ Այն ակնհայտորեն ֆոտոշոփ է արվել, որպեսզի ավելի փոքր երևա»,- գրել են նրանք: