Շակիրան իր երկրպագուներից մեկին կնվիրի իր մանուշակագույն «Lamborghini»-ն
ԺամանցԵրգչուհի Շակիրայի երկրպագուներից մեկը կարող է դառնալ Lamborghini Urus ամենագնացի նոր սեփականատերը, որում կոլումբիացի փոփ երգչուհին նկարահանվել է իր «Soltera» սինգլի տեսահոլովակում:
Փոփ աստղը սոցցանցերում հայտարարել է երկրպագուներին իտալական սպորտային քրոսովերը նվիրելու մտադրության մասին՝ միաժամանակ նշելով, որ դա հասարակ Urus չէ, այլ մեքենա, որի արտաքին դիզայնը ինքն է նախագծել։
Ինչպես նշվում է մրցույթի կայքում, 18 և ավելի բարձր տարիքի ԱՄՆ բնակիչները կարող են մասնակցել՝ տարածելով «Soletra»-ի կրեատիվ տեսանյութը Instagram-ում և TikTok-ում՝ #ElCarroDeShakira հեշթեգով: Բոլոր տեսահոլովակները պետք է ներկայացվեն մինչև նոյեմբերի 29-ը, որից հետո Շակիրան կընտրի հինգ ֆինալիստներին, որոնք հնարավորություն կունենան հաղթելու մեքենան: