Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայ-ռուսական համալսարան
ՀասարակությունՆոյեմբերի 22-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ոչ պաշտոնական աշխույժ բանավեճի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայ-ռուսական համալսարանում ուսումնական հաստատության ուսանողական ակտիվի հետ։
Դեսպանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցին մասնակցել են համալսարանի ղեկավարության և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ։
Դեսպանը պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին, եվրասիական ինտեգրման գործընթացին, դիվանագետի մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցերի։
Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջբուհական և միջուսանողական հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ։ Հատկապես կարևորվել է Հայ-ռուսական համալսարանի դերը մեր երկրների հանրակրթական տարածքի պահպանման գործում։