Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մինչև տարեվերջ նոր պայմանագիր ստորագրել թիմի ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, Euromedia24.com–ի փոխանցմամբ՝ հայտնում է Marca-ն:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Ակումբը պատրաստ է որոշ զիջումների գնալ, 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կներառվի որոշ ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության ցուցաբերելու դեպքում տվյալ փաստաթղթի վաղաժամկետ խզման կետ։
Հոլանդը 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել 15 գոլի հեղինակ: