Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Լիմանսկայան
ՀասարակությունՍարատովի մարզում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Լիմանսկայան։ Նա 100 տարեկան էր: Լիմանսկայան հայտնի էր 1945 թվականի մայիսի 2-ին Բրանդենբուրգի դարպասի մոտ արված լուսանկարով:
Լիմանսկայան ռազմաճակատ է մեկնել 18 տարեկանում։ Սկզբում զբաղվել է զինվորների համար հագուստ կարելով, հետո դարձել է երթևեկության վերահսկիչ։ Նա մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Սիմֆերոպոլի, Բելառուսի և Լեհաստանի ազատագրմանը, այնուհետև հասել Է Բեռլին։