Մի շարք դերասաններ միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբին
ԺամանցՆոյեմբերի 25-ին Վարչական դատարանում տեղի էր ունենալու Գոյ թատրոնի և ԿԳՄՍ նախարարության միջև կարևոր դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց, գրում է Tert.am Life-ը:
Այն տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, որով պարզ կդառնա «Գոյ» թատրոնի հետագա ճակատագիրը:
Այս ընթացքում մի շարք հայտնի դերասաններ՝ Սոֆյա Պողոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Ժաննա Բուտուլյանը, Մարիամ Ադամյանը, Էմմա Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Նարինե Սուլթանյանը, Էմիլ Գալստյանը և այլք միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբին և դատարանից ակնկալում են արդար դատավարություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։