ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ գործերը
ԱՄՆԱՄՆ արդարադատության նախարարությունը դադարեցրել է բոլոր դաշնային գործերը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին ասել է հանրապետական անցումային թիմի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունը՝ որոշումը անվանելով «օրենքի գերակայության մեծ հաղթանակ», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արդարադատության նախարարության այսօրվա որոշումը ավարտում է նախագահ Թրամփի դեմ հակասահմանադրական դաշնային գործերը», - ասել է Չունը։
Նա հավելել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները ձգտում են անհապաղ դադարեցնել արդարության քաղաքական կիրառումը և հույսը դնում են երկրի միավորման վրա։
Թրամփի դեմ նախկին դաշնային մեղադրանքները կապված էին 2020 թվականի ընտրություններին ենթադրյալ միջամտության և գաղտնի փաստաթղթերով աշխատելու հետ:
Միևնույն ժամանակ, երկուշաբթի օրը ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանին խնդրել է կարճել վարույթը 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի՝ իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով՝ չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուն: Եթե նախագահող դատավոր Տանյա Չուտկենը բավարարի միջնորդությունը, դատախազները հնարավորություն կունենան կրկին մեղադրանք առաջադրելու այն բանից հետո, երբ Թրամփը հեռանա նախագահությունից։