Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում
ՀասարակությունՏեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով նոյեմբերի 30-ին ժամը՝ 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ հիշեցնելու ՀՀ կառավարությանը, որ իրենց կողմից ընդունված բոլոր որոշումները բավարար չեն, ընդունելի չեն։
Նախաձեռնության հեղինակ Լիաննա Պետրոսյանը MediaHub-ին փոխանցեց, որ անհնազանդության ու բողոքի ակցիաներ չեն կազմակերպվելու, փոխարենը փորձելու են տեղահանվածների հետ միասին իրենց իրավունքները վերականգնել, որոնք Արցախում ադրբեջանցիների կողմից ոտնահարվելուց բացի՝ խախտվում են նաև Հայաստանում։ Երկիրը, որն իր պաշտպանության տակ է վերցրել 100 հազարից ավելի մարդկանց, սակայն, Լիաննայի համոզմամբ, չի կատարում իր պարտավորությունները։
«Սա պարզապես 50 հազարի համար պայքար չէ, անձերի պայքար չէ, այլ մեր ընտանիքների վաղվա օրվա հարցն է, որի միակ պատասխանատուն մենք ինքներս ենք»,- ընդգծեց Լիաննան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։