QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան
ՀասարակությունՏոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,– ասված է հաղորդագրւթյան մեջ։