Եվրոպան վախենում է զենքից. Bloomberg
ԱշխարհԵվրոպական երկրների հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Եվրոպային կարող է սպառնալ զենքի մաքսանենգություն և ուկրաինացի զինվորականների հոսք։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ պարբերականի՝ եվրոպական հետախուզական հանրությունը պատրաստվում է հակամարտության ավարտից հետո հնարավոր սպառնալիքներին, ինչպիսիք են ուկրաինական զորքերի ներհոսքը և զենքի մաքսանենգությունը, որը «կարող է սխալ ձեռք ընկնել»։
Նոյեմբերի 12-ին Idnes լրատվական պորտալը հայտնել է, որ չեխական հետախուզական ծառայությունները կանխատեսում են երկրում հանցագործության աճ, եթե Ուկրաինայում հակամարտությունը ավարտվի, և Ուկրաինայի ԶՈւ ծառայողները ժամանեն երկիր՝ վերամիավորվելու ավելի վաղ ժամանած իրենց ընտանիքների հետ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների չորս պայման, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից և Նովոռոսիայից, և Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի համար չեզոք, ոչ դաշնակցային, առանց միջուկային կարգավիճակի առկայությունը, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումը։