Փաշինյանի կողմից եղել է խնդրանք, իմ որոշմամբ եմ մանդատս վայր դնում. Նարեկ Զեյնալյան
Քաղաքական
Իմ որոշմամբ դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին՝ պատագմավորական գործառույթներս դադարեցնելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իրեն խնդրել վայր դնել մանդատը։
«Հորդոր չի եղել, խնդրանք է եղել, և ես կայացրել եմ որոշում։ Խնդրանքը սահմանադրական կատեգորիա չէ, և խնդրանքի արդյունքում կայացրել եմ որոշում»,– ասաց Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին, ասել էր․ «Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին