Այսուհետ իմ անձնակայն կյանքին չխառնվեք․ Զեյնալյանը՝ լրագրողներին
ՔաղաքականԱմեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս մասին, դիմելով լրագրողներին, ասաց ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
«Դա իմ սահմանադրական իրավունքն է՝ կանոնակարգ օրենքի համաձայն, իմ որոշմամբ, վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու մասին»,– նշեց նա։
Զեյնալյանը հերքեց լուրերն այն մասին, որ իրեն պատրաստվում են նշանակել առողջապահության նախարար։
«Ո՛չ, դա ձեր լրագրողներն են տարածում, նման բան չկա։ Ես կորոշեմ՝ ինչով եմ զբաղվելու։ Կլինի՝ իմ անձնակայն կյանքին չխառնվեք այսուհետ»,– ասաց նա՝ դիմելով լրագրողներին։