Ներդրվում է դատական կարգով հարկադիր նմուշառման համակարգ. պարզաբանում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը (տեսանյութ)
ԻրավունքԱռաջարկվում է կատարել կարևոր փոփոխություն, որն էականորեն կարող է ազդել հանցագործությունների բացահայտելիության և քննչական աշխատանքի արդյունավետության ու արտադրողականության վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ–ից։
Հնարավոր փոփոխությունը, որը կոնցեպտուալ առումով արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ մի քանի կոնկրետ առաջարկություններով, դրվել է հանրային քննարկման։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը մանրամասն ներկայացնում է հարկադիր նմուշառման համակարգի ներդրման նպատակներն ու դրանով լուծվելիք խնդիրները, առաջարկվող փոփոխությունների էությունը։