16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը
ԱյլՌԴ Չելյաբինսկի շրջանի Պլաստ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է հանրությանը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ 16-ամյա աղջիկն ինքնուրույն լույս աշխարհ է բերել երեխային, ապա վերջինիս թողել աղբամանի մեջ։ Նորածինը մահացել է, քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանություն)»,- ասել է գործակալության զրուցակիցը։