Հերթական պաշտոնանկությունը
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Ամալյա Գեղամի Կարապետյանին 2024 թվականի նոյեմբերի 29-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետի պաշտոնից»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։